Տասը կնոջից ինը կարծում են, որ կիթառ նվագող տաղամարդիկ շատ սեքսուալ են: Նման եզրահանգում են կատարել բրիտանացի սոցիոլոգները:
Պատասխանողները միանշանակ համաձայնել են, որ կիթառ նվագելու կարողությունը սովորական տղամարդուն աստված է դարձնում:
Մեծ Բրիտանիայի բնակչության քառորդ մասը բացահայտ խոստովանում է, որ կհամաձայնի ժամադրության գնալ ցանկացած մեկի հետ, ով կիթառ է նվագում:
Տղամարդիկ էլ իրենց հերթին կիթառ նվագել են սովորում հանուն աղջիկների:
Տղամարդկանց մեկ երրորդ մասը փորձել են տպավորություն թողնել որեւէ մեկի վրա՝ մեկ կամ երկու ակորդ նվագել սովորելով: Եվ զարմանալի չէ, որ 18-24 տարեկան կանանցից մեկի կարծիքով կիթառով նվագելը պարտադիր է տղամարդու համար, փոխանցում է FedPost-ը:
Ըստ տղամարդկանց 50%-ի՝ լավագույն կիթառահարն է Ջիմի Հենդրիքսը եւ իր Fender Stratocaster-ը, իսկ կանայք լավագույնն են համարում Ջոնի Միթչելին: Բրիտանացիների կեսը կարծում է, որ տաղանդը Ջիմի Հենդրիքսին լեգենդ է դարձրել, իսկ 38%-ը համոզված է, որ հարցը նրա ոճն է: Շուրջ 20%-ն էլ պնդում է, որ երաժշտին հաջողություն են բերել իր մազերը:
Հենդրիքսի լավագույն երգը բրիտանացիները համարում են All Along the Watchtower-ը: Այն նաեւ երրորդ տեղն է զբաղեցրել սերենադների շարքում: Այդ ցուցակում առաջինը Oasis Wonderwall երգն է, երկրորդ տեղում Led Zeppelin-ի Stairway to Heaven երգն է:
Ոչ պակաս ապշեցուցիչ է այն, որ բրիտանացիների 90%-ի կարծիքով կիթառ նվագելը մարդուն շատ սեքսուալ է դարձնում: Կեսից ավելին (57%) երաժշտությամբ տարված մարդկանց շատ հմայիչ են համարում, 42%-ի կարծիքով էլ դա նրա զգացմունքայնությունն է ցույց տալիս:



























