Ղրիմում մի շարք սրճարաններ հրաժարվել են «ամերիկանո» սուրճի անվանումից, գրում է Lenta.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ սուրճ-ավտոմատներից մեկում «ամերիկանո» կոճակն ուղղել են եւ դարձրել «ռոսիանո»: Մեկ այլ սրճարանում հայտարարություն է հայտնվել. «Ուշադրություն, անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, մենք չունենք ամերիկանո անունով սուրճ: Հարցրեք ղրիմյան սուրճ»:

Աղբյուրը հիշեցնում է, որ «ամերիկանո» սուրճն իր այդ անվանումը ստացել է, քանի որ լայնորեն տարածված է Հարավային Ամերիկայում: Այն առաջացել է առողջ ապրելակերպով ապրելու ամերիկացիների ցանկության շնորհիվ, քանի որ շատերի կարծիքով այս ըմպելիքը շատ ավելի օգտակար է, քանի որ ավելի քիչ կոֆեին է պարունակում:

Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմում են հայտնվել 2014թ. մարտին՝ ինքնորոշման հանրաքվեի արդյունքներով: Պաշտոնական տվյալներով՝ քվեարկողների ավելի քան 96%-ը Ռուսաստանին միանալու կողմ են քվեարկել: