Հայաստանում արդեն առկա է հայոց լեզվի (արեւելահայերեն, արեւմտահայերեն, գրաբար) բացատրական եւ թարգմանչական 10 օտար ՝ անգլերենով, ռուսերենով, թուրքերենով, ֆրանսերենով, գերմաներենով, թալիշերենով, լեզգիերենով, լատիներենով, քրդերենով առցանց բառարան, որը համացանցում հասանելի է www.translator.am հասցեով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է նախաձեռնության հեղինակ, «ԻՍՄԱ» ՍՊԸ-ն տնօրեն, ՀՊՃՀ-ի պրոֆեսոր Էդիկ Մանուկյանը:

Այս բառարանն այսօրվա դրությամբ ամենածավալունն է եւ ստեղծողները կարծում են, որ կարող է էական ազդեցություն ունենալ հայոց լեզվի պահպանման եւ զարգացման վրա:

«Այս տարբեր միգրացիոն երեւույթների առկայության պարագայում մայրենին պահպանելը շատ կարեւոր է, այս պատճառով կարծում եմ, որ բառարանը մեծ դեր կունենա հենց մայրենիի պահպանման գործում»,- ասաց Լեզվի պետական տեսչության պետ Սեգո Երիցյանը:

Նշենք, որ բառարանի որակի վերահսկելու է հենց Լեզվի պետական տեսչությունը: