Շատ աղջիկներ նորաձեւության ամսագրեր են գնում հույս ունենալով, որ դրանց շապիկներին մոդելների լուսանկարները կօգնեն իրենց մտածել իրենց քաշի մասին ու դիետա պահել:

Օհայոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ նրանք սխալվում են: Նոր հետազոտությանը մասնակցել է քոլեճի 51 ուսանողուհի, գրում է Zee News-ը:

Հետազոտողները նկատել են, որ ամսագրեր գնող մասնակիցները չեն սկսել ակտիվորեն զբավել իրենց կազմվածքով: Դիտելով սլացիկ կազմվածքով աղջիկների լուսանկարները, նրանք մտածում են, որ կարող են նույն տեսքն ունենալ: Հետազոտության մասնակից աղջիկները սկսել են իրենց ավելի լավ զգալ, բայց նրանց՝ ավելորդ քաշից ազատվելու մասին երազանքները չեն կատարվել, քանի որ նրանք ոչինչ չեն արել նիհարելու համար, հաղորդում է MedDaily-ն:

«Երբ աղջիկները ամսագրերում կարդում են նիհարելու մասին կամ տեսնում են մոդելների լուսանկարները, նրանց ինքնագնահատականն անմիջապես բարձրանում է: Նրանք նույնիսկ չեմ մտածում, թե ինչ պետք է անեն, որ նույնքան սլացիկ լինեն»,-ասել է հետազոտության հեղինակներից Սիլվիա Քնոբլոհ-Վեսթերվիկը: