Ճապոնիայում Տոտիգի  պրեֆեկտուրայի խանութներում կիտրոնի եւ ելակի հոտով ու համով նրբերշիկներ են հայտնվել: Արտադրողի հավաստմամբ՝ այդ մրգային նրբերշիկները պատրաստված են ընտրած խոզի մսից՝ համեմված հոտային հավելումներով եւ բնական ներկանյութերով: Դրանք առողջության համար վտանգավոր չեն, փոխանցում է Kedem-ը:

Նրբերշիկները նույնիսկ մանկական սննդի համար են երաշխավորված:  Դրանք կարելի է եփել, տապակել կամ  թխել խմորի մեջ: Մրգային փոքր նրբերշիկների տուփն արժե 200 իեն, որը կազմում է շուրջ  1,85 դոլար: