Բրիտանացի տարեց զույգը 45 տարվա ընթացքում 170 անգամ այցելել է Թորբեյ առողջարանը: Մոս կես դար ամուսինները յուրաքանչյուր հնարավորության դեպքում այցելել են այդ առողջարանը:
Այսպես, պսակադրության արարողությունից հետո՝ 1969թ., Ալան եւ Ջուն Լեյզենբին ամուսնական ճանապարհորդության են մեկնել Թորբեյ առողջարան: Նրանք միանգանից սիրահարվել են այդ վայրին եւ վերջին 45 տարիներին ընթացքում ոչ մի պատեհ առիթ բաց չեն թողել մոլորակի իրենց ամենասիրելի անկյունը այցելելու համար:
Այժմ ամուսինները իրենց հետ առողջարան են բերում նաեւ թոռնիկներին:
Պետք է նշել, որ Թորբեյը բոլոր բրիտանացիների համար ամենասիրելի վայրերից է: Մառախլապատ ալբիոնի բնակիները այն անվանում են նաեւ Անգլիական Ռիվիերա:




























