Մեքսիկայում մի քանի հարյուր ցուցարարներ Չիլպանսինգո քաղաքի (Գերերո նահանգ) կառավարական շենքերի ուղղությամբ քարեր եւ դյուրավառ նյութերով լի շշեր են նետել: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Ցուցարարները նաեւ մարդատար եւ բեռնատար ավտոմեքենաներ են այրել: Այդ կերպ նրանք արձագանքել են երկրի դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամայի հայտարարությանը, ով նախօրեին տեղեկացրել էր, որ Իգուալա քաղաքում առեւանգված 43 ուսանողները սպանվել են Guerreros Unidos նարկոկարտելի անդամների կողմից: «Նրանց ողջ են առեւանգել, մենք ցանկանում ենք նրանք ողջ հետ ստանալ»,- վանկարկել են ցուցարարները:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին մեքսիկական Իգուալա քաղաքում անհետացած ուսանողների գործով ձերբակալված կասկածյալները խոստովանել էին, որ սպանել են ավելի քան 40 երիտասարդի: