Սովետական եւ ռուսական կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան նշում է ծննդյան 85-ամյակը: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

Տարեդարձի առիթով Պախմուտովային շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Տաղանդը, բացառիկ աշխատունակությունը, հայրենի երկրի ճակատագրին, նրա ներկային եւ ապագային մասնակցություն ունենալու զգացողությունը Ձեզ օգնեցին հասնել վարպետության իրական բարձունքների, վառ, կենսահաստատուն տողեր թողնել հայրենական երաժշտարվեստում: Ձեր երգերը, որոնք ստեղծել եք Նիկոլայ Դոբրոնրավովի եւ հրաշալի այլ պոետների հետ, անժամանցելի են: Դրանք անկեղծորեն սիրում են տարբեր տարիքի եւ սերնդի մարդիկ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Պախմուտովան ավելի քան 400 երգ է գրել, այդ թվում՝ «Հին թխկի»ն («Старый клен»), «Քնքշություն» («Нежность»), «Որքան երիտասարդ էինք մենք» («Как молоды мы были») երգերը: Նա գրել է ե՛ւ բալետի, ե՛ւ սիմֆոնիկ նվագախմբի, ե՛ւ մանկական երգչախմբի համար: Նրա երաժշտությունը հնչել է նաեւ մի շարք հայտնի կինոնկարներում: