Երեք էստոնացիներ հանդես են եկել օրացույցում 13-րդ ամիս ավելացնելու առաջարկությամբ: Ըստ Postimees-ի, նման նախաձեռնությամբ նրանք դիմել են խորհրդարանին:

Direct Press-ի փոխանցմամբ, նրանք առաջարկում են լրացուցիչ ամիս ավելացնել՝ եւս մեկ աշխատավարձ ստանալու համար: Չի նշվում, արդյո՞ք նախաձեռնության հեղինակները նոր ամսվա համար նաեւ անուն են որոշել:

Խորհրդարանի աշխատակազմի գրասենյակում հայտարարել են, որ լրացուցիչ աշխատավարձ ստանալու համար պարտադիր չէ օրացույց փոխել: Այնտեղ նշել են, որ օրենսդրությունը թույլ է տալիս կողմերի համաձայնությամբ աշխատավարձ վճարել ավելի հաճախ, քան ամիսը մեկ անգամ: «Խորհուրդ ենք տալիս դիմել ձեր ղեկավարությանը եւ պայմանավորվել ավելի կարճ ժամկետի մասին»,- նշել է գրասենյակի տնօրեն Մարիա Ալայիեն: