Բրիտանացի արքայազն Հարրին մեկնել է Աֆղանստան՝ մասնակցելու զինված հակամարտության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Բեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:
Անսպասելի այցի ընթացքում արքայազնը, ով նախկինում ծառայել է Աֆղանստանում, միացել է Քանդահարում գտնվող բրիտանացի զինծառայողներին: Ռազմական գործողությունների ընթացքում այդ տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը 453 զինվոր ու սպա է կորցրել: Հազարավոր մարդիկ վիրավորվել են: Հիշատակի արարողությունը կայանալու է Քաբուլում:
Բրիտանական վերջին զորքերն Աֆղանստանի մայրաքաղաքը լքելու են այս տարեվերջին, այն ժամանակ, երբ Քեմփ Բաստիոն ռազմաբազան կփակվի:
Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիան նշում է Առաջին Համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի օրը: Այդ օրը բրիտանացիները նաեւ հարգում են զինծառայողների հիշատակը, որոնք զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի եւ հետագա հակամարտությունների ընթացքում:




























