«Նաիրի» բժշկական կենտրոնում այսօր՝ նոյեմբերի 10-ին, վաղ առավոտյան տղամարդ է 3-րդ հարկից ցած նետվել:
NEWS.am-ին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տղամարդը բուժվում էր նյարդաբանական բաժանմունքում:
«Կնոջ ներկայությամբ մոտ 45 տարեկան Արմեն Կարապետյանը է ցած նետվել պատուհանից: Այս պահին նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ համալիր հետազոտություններ անցնելու համար: Դրդապատճառները դեռ հայտնի չեն»,- ասաց հիվանդանոցի փոխտնօրեն Անատոլի Գնունին:




























