2005թ. հուլիսին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի եւ մի շարք բարձրաստիճան պետպաշտոնյաների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, գրում է «Կոմերսանտը»:

«2005թ. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի գործով նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի, Վրաստաի ՆԳՆ-ի հատուկ օպերատիվ վարչության պետ Իրակլի Կդուայի եւ նույն վարչության նախկին գլխավոր տնօրեն Գիա Սիրաձեի նկատմամբ խստացվել են մեղադրանքները», - թերթը մեջբերում է Վրաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունը:

Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Սահակաշվիլիի նկատմամբ արդեն երեք քրեական գործող մեղադրանք է առաջադրվել. 5 մլրդ դոլար պետական միջոցների վատնման, ծառայողական լիազորությունների չարաշահման եւ պարոն Գելաշվիլիին ծեծելու մեջ: