2014թ.-ի հոկտեմբերին Նորվեգիայի միգրացիոն ծառայությունն արտաքսել է 824 էմիգրանտի, ինչը նոր ռեկորդ է համարվում, հաղորդում է «Gazeta.ru»-ն: Նախորդ ռեկորդը սահմանվել էր սեպտեմբերին, երբ երկրից 763 մարդու էին արտաքսել:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նման մեծ թիվը պայմանավորվախ է ռեսուրսների եւ անձնակազմի թվի աճով: Բացի այդ նորվեգական իշխանությունները սկսել են ավելի հեշտությամբ արտաքսել մարդկանց, որոնք ժամանել են Աֆղանստանից եւ Նիգերիայից:
Նորվեգական կառավարությունը որոշել է, որ այս տարի 7100 մարդու է արտաքսելու: Հոկտեմբերի վերջին երկրից արտաքսվել է 5876 մարդ:





























