Դանիայի Գերագույն դատարանը վճռել է չեղարկել երկրի տարածքում կանացի եւ տղամարդկանց սանրվածքների արժեքի հավասարությունը, փոխանցում է Unise-ը՝ վկայակոչելով The Copenhagen Post-ը:

Ըստ աղբյուրի՝ գերագույն դատավորը խոստովանել է, որ տղամարդկանց սանրվածքն ավելի հեշտ է եւ կանացիի համեմատ միանգամայն այլ ծառայություն է: Ընդ որում, ուշադրություն է դարձվել այն բանին, որ կանայք որպես կանոն ավելի պահանջկոտ են սանրվածքի հարցում եւ ծառայության մի փոքր այլ մակարդակ են պահանջում:

Գերագույն դատարանի որոշումը մի քանի հայցվորների հաղթանակն է դարձել, որոնց թվում են  Stender գեղեցկության սրահների ցանցը եւ Դանիայի անհատ վարսավիրների ու կոսմետոլոգների միությունը:

Կանանց եւ տղամարդկանց սանրվածքների նույն արժեքի մասին որոշումն ընդունվել էր 2012թ.: Այն ժամանակ կարճ սանրվածքներով կանայք գանգատվել էին, որ իրենք ավելի թանկ են վճարում, քան նույն չափի մազեր ունեցող տղամարդիկ: