«Ջոմաթի Անսարուլլոհ» (Ալլահի գահի մոտ) ծայրահեղական շարժման առաջնորդներից մեկը ձերբակալվել է Տաջիիկստանում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Տաջիկստանի ներքին գործերի նախարար Ռամազան Ռահիմզոդային:

Նրա խոսքով՝ խոսքը իստարավշանյան խմբավորման ղեկավար Նաժմիդինե Շամսիեւի մասին է, ում տանը հայտնաբերվել եւ առգրավվել է զենքի, զինամթերքի, ինչպես նաեւ ծայրահեղական բովանդակությամբ ստորգետնյա պահոց:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարվա սկզբից Տաջիկստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից երկրի տարածքում բացահայտվել են ավելի քան 20 կազմակերպված հանցավոր խմբեր, ձերբակալվել են ծայրահեղական կուսակցությունների եւ շարժումների 79 ակտիվիստներ: