Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին, հետեւաբար, կառավարման համապատասխան ինստիտուտներ են հարկավոր՝ ստեղծված նոր իրավիճակում տնտեսական խնդիրները կարգավորելու համար, նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը՝ անդրադառնալով Միջազգային տնտեսական ինտեգրացիայի նոր նախարարություն ստեղծելու մասին որոշմանը:
Ըստ պատգամավորի՝ անկասկած, խնդիրներ կան, դրանք հորինված չեն: Մանվել Բադեյանը բացատրել է, որ տեղի է ունենում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը, շարունակվում են նաեւ ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացները: «Մասնագիտացված կառույցը կբարձրացնի այդ գործընթացների կառավարման արդյունավետությունը», - ընդգծել է պատգամավորը:
Ինչ վերաբերում է տարածքային կառավարման եւ արտակագ իրավիճակների նախարարությունների միավորմանը, Մանվել Բադեյանը նշել է. «Բյուջեից հավելյալ ծախսեր այդ փոփոխությունների համար նախատեսված չեն, պաշտոնյաների կրճատում նույնպես տեղի չի ունենա, միայն կադրերի վերադասավորում կկատարվի»:




























