Բրեստի մարզում (Բելառուս) կործանվել է երկրի զինված ուժերի MiG-29 ինքնաթիռը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով հանրապետության Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլիա Գոնչարովային:

Վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը՝ գործակալությունը հայտնում է, որ ինքնաթիռի անկման արդյունքում տուժածներ եւ ավերածություններ չկան: Փրկարարաորոնողական թիմի ուժերի կողմից գտնված օդաչուն չի տուժել:

Պատահարի պատճառների բացահայտմամբ կզբաղվի ռազմական գերատեսչության հանձնաժողովը:

Քննչական կոմիտեի աշխատակիցները ուղեւորվել են ինքնաթիռի անկման վայր:

Աղբյուրի համաձայն, MiG-29-ը աշխարհի ամենատարածված 4-րդ սերնդի կործանիչներից մեկն է: Կործանիչը զարգացնում է  2450 կմ/ժ առավելագույնը արագություն: Դրա երկարությունը 17,32 մ է, թեւի բացվածքը՝ 11.36 մ է: Անձնակազմը բաղկացած է միայն մեկ օդաչուից: