Ժնեւի Sotheby's աճուրդում 21,3 մլն դոլարով վաճառվել է գրպանի ամենաթանկ ժամացույցը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Graves Supercomplication անվանմամբ ժամացույցը, որը պատրաստված է 24 կարատ մաքրությամբ ոսկուց, 500 գրամ է կշռում: Այն արտադրել է շվեյցարական Patek Philippe ընկերությունը 1930-ականներին՝ նյույորքցի բանկիր Հենրի Գրեյվսի պատվերով:

920 դետալներից բաղկացած այդ ժամացույցի ստեղծման համար պահանջվել է ութ տարի:

Ժամացույցը աճուրդում վաճառվել է վերջին տիրոջ՝ քաթարցի հավաքածուատեր Սաուդ բին Մուհամեդ ալ Թանիի մահվանից երկու օր անց: Հաղորդվում է, որ նա  կյանքի օրոք Sotheby's-ին խոշոր գումար էր պարտք, որը կծածկի ժամացույցի վաճառքից ստացված գումարը: