Հարավկորեցաին ռեզյումեում անձնական տվյալները չափազանցնելու համար դատապատրվել է 8 ամսվա ազատազրկման եւ 120 ժամ հասարակական աշխատանքի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
«Աշխատանքային փորձ» սյունյակում 40-ամյա տղամարդը նշել է, որ 3 տարի աշխատել է Առեւտրի եւ ներդրումների աջակցության կորեական գործակալությունում՝ (KOTRA) ռեզյումեն զարդարելով պետական կազմակերպության լոգոտիպով: Սակայն արդյունքում պարզվել է, որ վերջինս այդ գործակալությունում ոչ մի պաշտոն չի զբաղեցրել:
«Փորձը կեղծելուց բացի, ամբաստանյալը նաեւ խեղաթյուրել է նախկին աշխատանքից ստացված եկամուտների մասին տվյալները: Մի քանի տարի առաջ աշխատանքի ընդունվելից նա հայտարարել է, որ իր նախկին պաշտոնում վերջինս ստացել է ամսական 50 մլն վոն (54 հազար դոլար)», - գործակալությունը մեջբերում է դատարանի հաղորդագրությունը:
Արդյունքում հարավկորեացին ստացել է լավ վարձատրվող աշխատանք, որտեղ վերջինս, ի հավելումն աշխատավարձի, նույնիսկ 26 մլն վոն (23,7 հազա դոլարի) չափով ամենամսյա պարգեւ են վճարել:
Դատարանը նաեւ խարդախ տղամարդուն պարտավորեցրել է 9 մլն վոն (8,2 հազար դոլար) վճարել գործատուին:





























