«Ալ-Քաիդայի» առաջորդները այլ ահաբեկչական խմբավորումներին կոչ են արել պայթեցնել ամբողջ աշխարհի նավթախողովակները եւ նավթային լցանվերը, հայտնում է «Ռոսբալտը»:

Ահաբեկիչների կարծիքով, նրանք այդ կերպ կարող են «տնտեսական պատերազմ» սկսել. հրահրել նավթի գների աճ եւ ծովով այդ էներգառեսուրսի փոխադրման արժեքի մեծացում:

«Քիչ հավանական է, որ նավթային լցանավերի դեմ ահաբեկիչների պարբերական արշավներ կսկսեն: Սակայն ծայրահեղական խմբավորումները լիովին ընդունակ են իրականացնել գրոհներ, հատկապես Սուեզի ջրանցքում եւ Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում», - աղբյուրը մեջբերում է փորձագետների կարծիքը:

Գործակալությունը հիշեցնում է, որ հոկտեմբերին Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջուլիետա Վալ Նոյեսը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ծրագրում է ռմբակոծել Իսլամական պետություն արմատական խմբավորման վերահսկողության տակ գտնվող սիրիական նավթախողովակները՝ նավթի վաճառքից զինյալների եկամուտները սահմանափակելու նպատակով: