Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին ստորագրել է հրամանագիր Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե Կրեկորյանը պարգեւատրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար: