Հայաստանն ինքն է որոշում՝ ինչպիսի հարաբերություններ հաստատել ՆԱՏՕ-ի հետ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երեւանի պետական համալսարանում «ՆԱՏՕ-ի շաբաթներ» միջոցառման շրջանակներում կազմակերպված հանդիպմանը հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ուիլիամ Լահյուն:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն գործընկերների հետ աշխատում է այնքանով, որքանով վերջիններս շահագրգռված են: «ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ որոշումների ընդունման գործընթացքում ունի հավասար ձայնի իրավունք: Կառույցում ներկայացված են 28 երկրներ, որոնք ունեն իրեն խորհրդարանները, արտաքին քաղաքականությունը: Նրանք բոլորը պետք է փոխհամաձայնության գան: Սա շատ հետաքրքիր եւ բարդ գործընթաց է», - նշեց Ուիլյամ Լահյուն՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի որոշումները ծանրակշիռ են եւ ազդեցիկ:





























