Տվյալ պահին Կոսովոյում ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելության շրջանակներում ծառայում է 35 հայ զինծառայող, Աֆղանստանում նրանց թիվը 121 է: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Երեւանի պետական համալսարանում «ՆԱՏՕ-ի շաբաթներ» միջոցառման շրջանակներում կազմակերպված հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ-ի Սպառազինությունների վերհսկողման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն 8-րդ անգամ անցկացվում են «ՆԱՏՕ-ի շաբաթները»: «Այս շաբաթ մենք հաստատել ենք Անհատական գործընկերության գործողությունների 4-րդ պլանը (IPAP): Առաջին հերթին, ծրագիրը նախատեսում է քաղաքական երկխոսություն, որը հիմնականում արծարծում է անվտանգության հարցերը», - նշեց Սամվել Մկրտչյանը:





























