Անզեն ուղղաթիռին թիկունքից խփելը ցույց է տալիս ադրբեջանական պետության իրական դեմքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանավոը:
Նա նշեց, որ միջազգային հանրությունը պետք է խստագույնս դատապարտի այս բարբարոսական գործողությունը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը:




























