ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Երկրապահ կամավորական միության միջեւ այսօր՝ նոյեմբերի 12-ին, հուշագիր ստորագրվեց: Նախարար Արտեմ Ասատրյանը եւ գեներալ Մանվել Գրիգորյանը կհամագործակցեն, որպեսզի միասին լուծեն ազատամարտիկների, մահացած ազատամարտիկների ընտանիքի անդամների սոցիալական ապահովվածության խնդիրները:
«Սա քայլ է, որն ուղղված է մեր ազատամարտիկներին, մեր զոհված ազատամարտիկների ընտանիքների սոցիալական պաշտպանությանը: Համագործակցությունը կարեւոր է հաշվի առնելով, որ իրականացվող ծրագրերը ուղղված են հենց այն շահառու ընտանիքներին, ովքեր, որ երկրապահ կամավորական միության մաս են կազմում, եւ, որպեսզի, այդ ծրագրեը դարձնենք ավելի հասցեական, առավել առարկայական, այսինքն կարիքի հետ կապված խնդիրները մենք կարողանանք գույքագրել եւ համատեղ միջոցառումներով ճշտգրտել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարի խոսքով, իրենք խնդիր ունեն հստակեցնել ծրագրերից օգտվող քաղաքացիների կարգավիճակը:
«Մենք ունենք համապատասխան տեղեկատվական շտեմարաններ , մենք ունեինք տարբեր ծրագրեր, որոնցից օգտվողների առումով մենք պրոբլեմ ունեինք հաստակեցնելու կարգավիճակները: Որպեսզի կարողանանք լիարժեք գնահատել, թե որքան կարժենա ֆինանսավրում հատկացնելը առաջին հերթին ազատամարտիկների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովվածության խնդիրները լուծելու համար, բնական է, որ պիտի ունենանք գնահատկան առաջին հերթին»:
Լրագրողների այն հարցին թե, որքան գումար է նախատեսված հատկացնել զատամարտիկների սոցիալական խնդիրները լուծելու համար, նախարարը պատասխանեց.« Ամեն ինչ հո գումարո՞վ չի»:
Նախարարը նաեւ ասաց, որ չի մտածել ԵԿՄ-ում գրնացվելու մասին:
Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ կարծում է, որ այս համագործակցությունը կօգնի «տեր կանգնել, նրանց ինչ ունենք»:
«Մենակ ուզելով չի. նստենք թախտին, սպասենք բախտին, թե եսիմ, որ երկրից մեզ ինչ պիտի ուղարկեն: Ժամանակին որոշ ազատամարտիկների փոխարեն, մարդիկ գրանցվել, փողեր էին առնում նույն նախարարությունից: Աստծուն փառք, շատ բաներ պարզվեց , ահագին մաքրվեց: Էսօր մի մանեթն էլ ա հաշվարկված ու գնում ա նպատակին»,- հուշագրի ստորագրումից հետո ասաց գեներալը:




























