ՆԱՏՕ-ն արձանագրել է Ուկրաինայի արեւելքում Ռուսաստանի ռազմական տեխնիկայի մի քանի շարասյան ներխուժում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավին:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք տեսանք այն, ինչի մասին հաղորդում է ԵԱՀԿ-ն. ուկրաինական տարածք ներխուժած ռուսական տեխնիկայով շարասյուն: Ամենից առաջ խոսքը տանկերի, հակաօդային պաշտպանության, ինչպես նաեւ մարտական ստորաբաժանումների մասին է», - աղբյուրը մեջբերում է Բրիդլավի խոսքերը:
Ռուսական ռազմական գերատեսչությունում հերթական անգամ հերքել են ՆԱՏՕ-ի մեղադրանքները:





























