Զատիկները հեղեղել են Ռումինիայի Լիպովա քաղաքի տները: Շենքեր ներխուժելու համար զատիկներից ընդամենը մի քանի րոպե է պահանջվել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով UPI-ին:

Տեղի բնակիչները փորձել են կրճատել բնակարաններ ներխուժող միջատների թիվը: Դրա համար նրանք ամուր փակել են դռներն ու պատուհանները: Քաղաքապետ Միրչա Ժիչիչին նշել է, որ իշխանությունները փորձում են միջատների դեմ պայքարել թունաքիմիկատների օգնությամբ, բայց դա բավարար չէ հարձակման դեմ պայքարելու համար:

Աղբյուրը նշում է, որ պատճառն այս տարի ցեցերի մեծ թիվն է, որը զատիկների սննդակարգի հիմքն է: Կենսաբանները դա բացատրում են անձրեւների առատությամբ: Մեղմ ձմռան դեպքում զատիկների հետ կապված իրավիճակը կարող է խորանալ: