Պետերբուրգի Պուշկինի շրջանում Volkswagen մակնիշի ավտոմեքենան բախվել է թեթեւ մարդատար ավտոմեքենայի հետ: Ավտոմեքենան դուրս է եկել հասարակական տրանսպորտի կանգառ եւ հարվածել 6 հետիոտներին, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Սանկտ-Պետերբուրգի եւ Լենինգրադյան մարզի ՆԳՆ պետավտոտեսչությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Mercedes եւ Volkswagen ավտոմեքենաները բախվել են Պետերբուրգի խճուղու եւ Դետսկոսելկի պուրակի հատման կետում: «Բախումից հետո Volkswagen-ը դուրս է եկել հասարական տրանսպորտի կանգառ՝ հարվածելով այնտեղ գտնվող 6 հետիոտներին: Արդյունքում երեք մարդ հոսպիտալացվել է ծանր վիճակում, եւս երեքի վիճակը միջին ծանրության է: Վարորդը նույնպես միջին ծանրության վնասվածքներ է ստացել», հայտնում է  աղբյուրը:

Վթարի վայրում տուժածների տարհանման համար բժշկական ուղղաթիռ է օգտագործվել: