«Իսլամական պետություն»-ը գլխավորել է իսրայելական Forbes-ի ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունների վարկանիշը: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը:
Տարեկան շուրջ 2 մլրդ դոլար եկամուտով ԻՊ-ն հետեւում է թողել իր բոլոր մրցակիցներին: Իսլամականների եկամուտը ձեւավորվում է Իրաքում եւ Սիրիայում նրանց կողմից վերահսկվող հանքերից ստացված նավթի սեւ շուկայում վաճառքից:
Միաժամանակ, իսլամականները շարունակում են հնագիտական հուշարձաններ նվաճել եւ յուրացնել՝ ընդհատակյա աճուրդներում դրանք վաճառելով արեւմտյան երկրներին:
Զեկույցի համաձայն, երկրորդ տեղում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն է, որի տարեկան եկամուտը կազմում է 1 մլրդ դոլար:
Ամենից ապահովված ծայրահեղական խմբավորումների տասնյակում ընդգրկվել են նաեւ լիբանանյան Հըզբոլլահը, աֆղանական Թալիբան շարժումը, Ալ-Քաիդա միջազգային ահաբեկչական ցանցը, քենիական Աշ-Շաբաաբը եւ նիգերիական Բոկո Հարամը:





























