Երեւանի պետական համալսարանում այսօր՝ նոյեմբերի 13-ին մեկնարկել է ԵՊՀ Միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի եւ «Ինտեգրացիա եւ զարգացում» վերլուծական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի եվրասիական հեռանկարները. Տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներ» միջազգային համաժողովը:
«Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանի խոսքով՝ Բելառուսի եւ Ղազախստանի քաղաքագետները, ցավոք, հաճախ չեն այցելում Հայաստան, ինչպես դա անում են վերջիններիս ռուս գործընկերները, եւ այդ համատեքստում համաժողովը բելառուս եւ ղազախ քաղաքագետների կարծիքների հետ ծանոթանալու լավ հնարավորություն է:
Սաֆարյանը նաեւ համոզվածություն հայտնեց, որ 2015թ. հունվարի 1-ին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո նմանատիպ համաժողովներ ավելի հաճախ կկազմակերպվեն, ինչը թույլ կտա միասնական տեղեկատվական դաշտ ստեղծել:




























