Ֆիլիպինների կենտրոնական հատվածում՝ Անթիք նահանգի ափերի մոտ MV Vital 355-ի բեռնանավի խորտակման հետեւանքով երկու ֆիլիպինցիներ անհայտ կորել, եւս 11-ը փրկվել են:

GMA News լրատվական պորտալի տվյալներով՝ նավը խորտակվել է երեքշաբթի գիշերը, երբ Սեբու կղզու Կարմեն նավահանգստից ֆիլիպինյան Պալավան կղզի ուղեւորվող  Miravill Shipping Lines-ին պատականող եւ ավելի քան 20 հազար ցեմենտի պարկ տեղափոխող նավը, բախվելով բարձր ալիքների հետ, խորտակվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նմանատիպ միջադեպերը մոլորակի մեծությամբ երկրորդ արշիպելագում հազվադեպ երեւույթ չեն: Դրանցից խոշորագույնը՝ մոլորակի ողջ պատմության ընթացքում ամենաաղետալի կործանումը, տեղի է ունեցել 1987թ.՝ Մանիլայի հարավում: Առագաստանավի եւ ոչ մեծ նավթային լցանավի բախման արդյունքում ավելի քան 4 հազար մարդ էր զոհվել: