Իտալիայի հյուսիսում տարերային աղետի հետեւանքով զոհերի թիվը հասել է 5-ի: ANSA-ի փոխանցմամբ՝ 36-ամյա տղամարդու մարմինը գտնել են Մոսկացանո վայրում:
Ոստիկանության վարկածով՝ տղամարդը փորձել է դուրս գալ խորտակված տարածքից, սակայն սայթաքել է: Ավելի վաղ հաղորդվում էր Ապենինյան թերակղզու հյուսիսային տարբեր շրջաններում 4 զոհերի մասին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, շարունակական անձրեւներից հետո ափերից դուրս են եկել Մաջորե լիճը, եւ Միլանի երկու գետերը, ինչն էլ հանգեցրել է քաղաքի հյուսիսային թաղամասների ջրասուզմանը: Տեղատարափ անձրեւները Մոնցայում հանգեցրել են ջրհեղեղի:
Տեղի օդերեւութաբանների կանխատեսումներով՝ մոտ ժամերս օդերեւութաբանական իրավիճակը կբարելավվի, սակայն հանգստյան օրերին նոր ցիկլոն է սպասվում:




























