Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր այցելելու է Աբխազիա: Ինչպես տեղեկացնում է «Կավկազսկի ուզել»-ը՝ հղում անելով Ռուսաստանի կառավարության իր աղբյուրներին, վարչապետի այցի օրակարգում լինելու է Ռուսաստանի կողմից Աբխազիային սոցիալ-տնտեսական օգնություն ցուցաբերելու հարցը: Պուտինի այցի արդյունքում, հնարավոր է վարկ տրամադրվի Աբխազիային, սակայն վարկի չափի մասին դեռ ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ երբ Վլադիմիր Պուտինը Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշի հետ մայիսի 14-ին հանդիպել էր Սոչիում, խոստացել էր այդ պետությանը երկարաժամկետ վարկ տրամադրել` 1-1,5 մլրդ ռուբլու չափով: Բագապշն ասել էր, որ Աբխազիայի համար կարևորը նախատեսված տնտեսական ծրագրերը կյանքի կոչելն է: