Ֆլորիդայի նահանգի հիվանդանոցներից մեկի բժիշկները նույն օրը ընդունել են երկու կանանց ծնունդը, որոնք մայր ու դուստր են, հաղորդում է ABC-7-ը:
Հեզեր Պենտիկոֆն ու նրա դուստրը՝ Դեստինե Մարտինը երկու ժամ 46 րոպե տարբերությամբ երեխաներ են ունեցել: Մայրը տղա է ունեցել, իսկ դուստրը՝ աղջիկ:
«Կան բաներ, որոնք չի կարելի պլանավորել: Աստված է որոշում, իսկ դու ընդունում ես այն»,-ասել է Հեզեր Պենտիկոֆը, հաղորդում է Gazeta-ն:
Պենտիկոֆների ընտանիքում սա ուշ ծնունդների առաջին դեպքը չէ. Դեստինե Մարտինն ունի երկու մորաքույր եւ մեկ քեռի, որոնք իրենց փոքր են:




























