Երկու գերմանական կուսակցություններ՝ «Կանաչներն» ու Սոցիալ դեմոկրատները, կոչ են արել Դորտմունդի քաղաքապետարանին՝ քաղաքի լուսացույցներին կանացի տեսք տալ, գրում է The Washington Post-ը:

Ավելի քան 50 տարի առաջ Արեւելյան Գերմանիայի լուսացույցները եղել են ձեռնափայտով եւ գլխարկով մարդու տեսքով: Ավելի ուշ նման լուսացույցներ են հայտնվել նաեւ երկրի արեւմտյան շրջաններում:

Դորտմունդի արեւմտյան մասում լուսացույցների տղամարդու տեսքը վեճի առարկա է դարձե, գրում է թերթը: Դրա հետ կապված, երկու կուսակցություններ հանդես են եկել հանուն «լուսացույցների գենդերային հավասարության», հաղորդում է Gazeta-ն:

«Հաշվի առնելով տղամարդկանց եւ կանանց հավասարությունը, «տղամարդ լուսացույցների» կեսը «կին-լուսացույցների» վերափոխելը տեղին կլինի»,-նշված է այդ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարությունում ներկայացվում են նաեւ այլ փաստարկներ. Օրինակ «կին լուսացույցի» դեպքում՝ մեծանում է լուսավորության մակերեսը:

Երկու քաղաքական ուժերի այս նախաձեռնությունը սուր քննադատության է ենթարկվել: Նրանք խոստովանել են, որ իրենց առաջարկը կարող է անմիտ թվալ այլ՝ ավելի կարեւոր« խնդիրների ֆոնին, ինչպիսին է օրինակ փախստականների մեծ հոսքի խնդիրը: