Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը երեքշաբթի տեղի ունեցած նիստում որոշել է վերաֆինանսավորման դրույքն իջեցնել 0,25%-ով և հաստստել այն 5,25%-ի մակարդակում,- հաղորդում են ԿԲ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։
2009 թվականի հուլիսին հունիսի համեմատ գրանցվել է 2,7%-ի դեֆլյացիա, ինչի պայմաններում սղաճը 12-ամսյա կտրվածքով կազմել է 3,1%՝ պահպանվելով նպատակային մակարդակի ներքին սահմանում։ Հուլիսյան դեֆլյացիան, ինչպես նշում են ԿԲ-ում, գլխավորապես պայմանավորված էր գյուղատնտեսական արտադրանքի գների սեզոնային անկմամբ. «Այդ պայմաններում, չնայած ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գների աճին, սղաճը պահպանվել է կայուն մակարդակում»։
Ձևավորված մակրոդաշտի պայմաններում, Հայաստանի ԿԲ խորհուրդը նպատակահարմար է համարում իրականացնել ընդլայնվող դրամա-վարկային քաղաքականություն, որը, վտանգի չենթարկելով գների կայունությունը, կնպաստի տնտեսության ակտիվացմանը։



























