Արժութային սեսիայի մեջտեղում ռուբլին թուլացել է եվրոյի եւ դոլարի նկատմամբ, սակայն կորուստների մի մասը կարողացել է հետ բերել նավթային գների շտկման հաշվին:

Ռուբլին դոլարի նկատմամբ կորցրել է 53 կոպեկ, իսկ եվրոյի նկատմամբ՝ 52 կոպեկ՝ համապատասխանաբար դոլարի դիմաց կազմելով 47,35 ռուբլի եւ եվրոյի դիմաց՝ 58,76 ռուբլի: Երկարժութային զամբյուղը աճում է 52 կոպեկով՝ մինչեւ 52,48 ռուբլի: Մեկ օրվա ընթացքում դոլարը բարձրացել է մինչեւ 47,84 ռուբլի, իսկ եվրոն՝ մինչեւ 59,51 ռուբլի:

Փորձագետները նշում են, որ նման փոփոխությունների վրա ազդող հիմնական գործոնը հումքային է: Դրան հետեւում է աշխարհաքաղաքականությունը, որը մոտ օրերս կհաստակեցվի, «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում (հանգստյան օրերին) եւ ԵՄ-ն կքննարկի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցերի հարցը (նոյեմբերի 17):