Հայաստանի խորհրդարանը մի շարք օրենսդրական ճշգրտումներ պետք է մտցնի Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության իրավական երաշխիքների ամրապնդման համար: Այդ մասին հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հարությունյանիխոսքով՝ արդարադատության նախարարության տվյալներով՝ խոսքը մոտ 20 օրենսդրական ակտերում ճշգրտումներ կատարելու մասին է: Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Սահմանադրական դատարանը Եվրասիական տնտեսական միության երկրի անդամակցության մասին պայմանագիրը սահմանադրական է ճանաչել:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կուղարկվի Ազգային ժողովի վավերացմանը:
Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացումից հետո 2015թ. հունվարի 1-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ:




























