Հայկական ԱԷԿ-ի գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Ռուսաստանից շուտով միջոցներ կստացվեն: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: Նա հավելեց, որ վարկի մասին միջկառավարական համաձայնությունը ստորագրվել է օրերս:

Նա նշեց, որ ռուսական «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի պատվիրակությունները պարբերաբար այցելում են ատոմակայան՝ իրականացնելով աշխատանքների մոնիթորինգ:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախարարը, ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համար Ռուսաստանից կներգրացցի 270 մնլն դոլար վարկի եւ 30 մլն դոլար գրանտ:

Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը եւս 10 տարով երկարաձգելու (մինչեւ 2026թ.) որոշումը ընդունվել է կառավարության կողմից՝ 2013թ. սեպտեմբերի 13-ին: Ավելի վաղ, նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքում հայտարարաել էր, որ «Ռոսատոմի» մասնագետները կօգնեն դրա համար անհրաժեշտ տեխնիկական նախագիծ մշակել: