Հնդկաստանում կլինիկայում, որտեղ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 15 կին է մահացել ստերիլիզացիայի վիրահատությունից հետո, հակաբիոտիկներ են տվել, որոնք պարունակել են ցինկի ֆոսֆիդ՝ թունավոր նյութ, որը ընդգրկված է մկնդեղի կազմում:

Կլինիկա դիմած տասնյակ կանայք հիվանդանոց են տեղափոխվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Կենտրոնական Հնդկաստանի Չհատտիսգարխ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է ընկերության տնօրեին, որը տարածել է թունավոր հաբերը:

Ներկայումս իրավապահները որոնում են դեղամիջոց արտադրողին: