Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները փնտրում են անհայտ անձի, որը Մոսկվայի կենտրոնում ծեծելով սպանել է ռեստորանի այցելուին: Ողբերգությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին, «Տիկնիկներ ատրճանակներ» բար-սրճարանի մուտքի մոտ, որտեղ հաստատության երկու այցելուների վեճը վերածվել է ծեծկռտուքի:

Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մի քանի րոպե անց հենց հիվանդանոցի ընդունարանում երիտասարդը մահացել է:

«Կոմսոմոլսկայա պրավդան» գրում է, որ նշված բար-սրճարանը բավական հայտնի վայր է Մոսկվայում: Բացի ժամանակակից DJ-ական երեկոներից, հաստատությունը հայտնի է իր ամենշաբաթյա համերգներով, որոնց ժամանակ ելույթ են ունենում THT հեռուստաալիքի «Stan-Up Club» հեռուստանախագծի մասնակիցները: