Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի բնակչին մեղադրում են սեփական կնոջը դաժանորեն սպանելու մեջ:

Սպանությունը տեղի է ունեցել երկու օր առաջ, Մորդովո գյուղում: Ամուսինների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում տղամարդը դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ պարանոցին: Ըստ NTV-ի, դրանից հետո տղամարդը փորձել է կացնով կտրել զոհի գլուխը:

Հետաքննությոն տվյալների համաձայն, սպանություն կատարելու պահին տղամարդիկ հարբած է եղել: Մեղադրյալը խոստովանել է, որ ձեռքը կացին է վերցրել՝ սարսափ-ֆիլմերի ազդեցությամբ: