Ծաղկաձոր առողջարանային քաղաքը ԱՊՀ-ի եւ նախկին ԽՍՀՄ-ի հայտնի լեռնադահուկային առողջարանների  վարկանիշում երրորդ տեղն է զբաղեցրել, հայտնում է Travel.ru-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՊՀ-ի եւ նախկին ԽՍՀՄ-ի լեռնադահուկային առողջարանների լավագույն տասնյակում են Կարակոլը (Ղրղզստան)՝ 46 դոլար, Լոգոյսկ ( Բելառուս)՝ 49 դոլար, Ծաղկաձոր (Հայաստան)՝ 50 դոլար, Չիմգան (Ուզբեկստան)՝ 51 դոլար, Սլավսկոե (Ուկրաինա)՝ 53 դոլար, Ալթայի Ալպեր (Ղազախստան)՝ 81 դոլար, Բակուրիանի (Վրաստան)՝ 83 դոլար, Բուկովել (Ուկրաինա)՝ 83 դոլար, Գուդուարի (Վրաստան)՝ 88 դոլար, Շիմբուլակ (Ղազախստան)՝ 94 դոլար:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին ԽՍՀՄ-ի, իսկ այսօր արդեն Հայաստանի գլխավոր Օլիմպիական բազան ոչ միայն Ծաղկաձորի, այլեւ ողջ Հայաստաի հպարտությունն է: Ծաղկաձորը նախատեսված է գործնականում ցանկացած մակարդակի դահուկորդների համար: