Կանադայում Հայաստանի դեսպանի հովանավորությամբ նոյեմբերի 16-ին Մոնրեալում տեղի ունեցավ Հայոց ցեղասպնության 100-ամյակի միջոցառումների համար նախատեսված անդրանիկ հանգանակությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե իր ելույթում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը մասնավորապես շեշտեց, որ ցեղասպանական դրսեւորումները դեռ շարունակվում են, ինչի անժխտելի ապացույցն է վերջերս Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու ու թանգարանի պայթեցումը Իսլամական պետության գրոհայինների կողմից:

Միջոցառմանը ներկա էր նաեւ «կալիֆոնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, հայտնի հրապարակախոս Հարութ Սասունյանը, ով մանրամասն զեկույց ներկայացրեց Մեծ Եղեռնի հետեւանքների վերացման վերաբերյալ:

Հանգանակությանը մասնակցեց թվով մոտ 400 հոգի եւ հավաքագրվեց մոտ 150000 կանադական դոլար: