Չինաստանի գազարի փաթեթավորման գործարանում բռնկված սաստիկ հրդեհը 18 մարդու կյանք է խլել, եւս 13-ը տուժել են, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով պետական տեղեկատվական «Սինհուա» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ոստիկանությունը կալանավորել է գործարանի մենեջերներին:
Աշխարհի երկրորդ տնտեսությունն ունեցող Չինաստանում նման աղետները, նշում է գործակալությունը, հազվադեպ չեն: Աշխատողները վատ են պատրաստված դժբախտ դեպքերից պաշտպանվելու հարցում:
Հյուսիսարեւելյան Ցզլին նահանգում 2013 թ. հունիսին տեղի ունեցած խոշոր հրդեհը խլել էր 120 մարդու կյանք: Հրդեհի պատճառը կառավարության կողմից վերահսկողության բացակայությունը եւ արգելափակվող ելքերն էին եղել:




























