Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

«Մեծ է Ձեր ավանդը հայ գրականագիտության եւ գրական քննադատության զարգացման գործում: Ձեր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները հատկապես հայ նորագույն գրականության ուսումնասիրման ասպարեզում նշանակալի են եւ մեր գրական գործընթացի մասն են կազմում:

Բարձր ենք գնահատում նաեւ Ձեր մանկավարժական եւ հասարակական շնորհակալ աշխատանքը:

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանիկ կյանք եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: