Ավստրալիան ու Չինաստանը ազատ առեւտրի մասին պատմական համաձայնագիր են ստորագրել, որի շուրջ բանակցում էին շուրջ 10 տարի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրը նշում է, որ պայմանագիրը ստորագրել են Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը եւ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը:

Համաձայնագիրն աստիճանաբար կբացի երկու երկրների շուկաները, որոնց ծավալը կազմում է միլիարդավոր դոլարներ: Մեղմվելու են նաեւ Ասվտրալիայում չինական ներդրումների պայմանները: Պայմանագիրը հատկապես շահավետ է Ավստրալիայի գյուղմթերք արտադրողների եւ ծառայության ոլորտի ձեռնարկատերերի համար: 

Ավելի վաղ, ելույթ ունենալով Ավստրալիայի խորհրդարանում, Չինաստանի առաջնորդը հայտարարել էր Չինաստանի ծրագրերի մասին, այն է՝ մինչեւ 2020 թ. կրկնապատկել երկրի ՀՆԱ-ն եւ ժամանակակից սոցիալիստական պետություն ստեղծել: