Բուրիաթիայի մայրաքաղաքի օդանավակայանում նախաթռիչքային զննության ժամանակ՝ «Ուլան-Ուդո-Մոսկվա» չվերթի համար գրանցվելուց անմիջապես հետո, 30-ամյա կին է մահացել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

«Ներկայումս տվյալ փաստով նախաքննական ստուգում է անցկացվում», - մեջբերում է թերթը Արեւելասիբիրյան տրանսպորտի քննչական վարչության մամուլի ծառայության մասնագետների խոսքը:

Ուղեւորուհու մահվան պատճառն առայժմ անհայտ է: Աղբյուրը նշում է, որ դա պարզելու համար անցկացվելու է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներով իրավապահները հետագա գործողությունների վերաբերյալ որոշում կկայացնեն: