Վրաստանի մահացած էկոնոմիկայի  նախարար Կախա Բենդուկիձեի դիակի փորձաքննությունը կանցկացվի նոյեմբերի 17-ին, որից հետո այն կուղարկեն Թբիլիսի, հայտնում է «Վրաստան օնլայնը»:

Աղբյուրը նշում է, նոր Լոնդոնից Թբիլիսի մարմնի տեղափոխման հստակ ամսաթիվը չի նշվում:

Նշենք, որ նախկին պետպաշտոնյան մի քանի ամիս առաջ սրտի ստենդավորում է կատարել, սակայն վիրահատությունը արդյունք չի տվել: Բժիշկները կտրականապես արգելել են նրան տեղաշարժվել, սակայն Բենդուկիձեն, չանսալով բժիշկների հորդորներին, Շվեյցարիայից մեկնել է Մեծ Բրիտանիա:

Կախա Բենդուկիձեն մահացել է նոյեմբերի 13-ին, լոնդոնյան հյուրանոցներից մեկում: