NEWS.am-ին հայտնի է դարձել, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին գիշերը «Վիգարո» գիշերային ակումբի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի պատճառով ոստիկանության բաժին բերման է ենթարկվել ակումբի տնօրենը: Նախնական տեղեկություններով, նա ակումբի մոտ վիճել է մի քանի հոգու հետ, որը վերածվել է թեժ ծեծկռտուքի եւ երկու հոգի ծեծի են ենթարկվել:

Նշված դեպքով զբաղվում են իրավապահները, հանգամանքները պարզվում են: Գիշերային ակումբը գտնվում է Արմավիր քաղաքի Երեւանյան փողոցում: